Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին նվիրված  «Պատասխան` 100 տարի անց...»  խորագրով ծրագրի մեկնարկային մամլո ասուլիսը: Ասուլիսին կմասնակցեն Գրականության   և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց...» խրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, ծրագրի պատասխանատու քարտուղար Մեղրիկ Ճապաղջուրյանը: