Կանանց  միջազգային օրվա կապակցությամբ մարտի  Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում <<Գեղեցիկի ներշնչանքով>> խորագրով ցուցահանդես: Կներկայացվեն այն կանանց ձեռքի աշխատանքները, որոնք  պատրասվել են թանգարանում անցկացվող կրթական ծրագրի շրջանակներում: 
Կանանց օրվա առթիվ թանգարանում տեղի կունենա փոքրիկ ցերեկույթ՝ ,,Համաշխարհային սիրերգության նամականի,, խորագրով: Կընթերցվեն աշխարհահռչակ տղամարդկանց նամակները իրենց սիրելի կանանց:

 

Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին:
Ներկայացվելու են Դերենիկ Դեմիրճյանի կենսագրության, ստեղծագործության ուշագրավ, նորահայտ էջերը, ինչպես և գրողի տուն-թանգարանի գործունեությանն առնչվող նմուշներ:
 Գիտաժաղովի ծրագրում ներառված են զեկուցումներ, որոնք վերաբերում են Դերենիկ Դեմիրճյանի կյանքի և ատեղծագործության տարաբնույթ դրսևորումներին:

 

Մայրության և գեղեցկության տոնի շրջանակներում Ա.Բակունցի տուն-թանգարանը և «Միրհավ» գրական ակումբը կազմակերպում  դասախոսություններ.

 -«Կանայք Բակունցի  կյանքում  և կանանց կերպավորումները
ստեղծագործություններում» - Թեհմինա Մարության, բ.գ.թ., դոցենտ  

 «Բակունցի բառի  ներաշխարհն ու պատկերային նրբերանգները» - Լիլիթ Թունյան, բ.գ.թ.

Գրականության և արվեստի թանգարանը Անդին ամսագրի հետ համատեղ հրավիրում են միասին նշելու Գիրք նվիրելու օրը:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Անիդինի հեղինակները և հեղինակ մրցանակակիրները: Հյուրերը հնարավորություն կունենան սիրելի գրողների գրքերը ստանալ հեղինակների մակագրություններով: