Օбразовательные программы

«Հողի ուժը»

Ովքե՞ր –  55-75 տարեկան կանայք  և տղամարդկիկ
Որտե՞ղ  - Թանգարանի «Միջին Արևելքի արվեստ» ցուցասրահ 
Խումբը- 10 -15 մասնակից
Տևողությունը-  40-50  րոպե / 3 փուլ

 

1-ին փուլ -  Թանգարանում գործող սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի հավաքածուի հիման վրա ստեղծված  «Միջին Արևելքի արվեստ» ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են Գրիգորյանի շուրջ 2500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հավքածուին՝ մասնավորապես հողարվեստի նմուշներին, այնուհետև լսում դասախոսություն՝  «Հողը Մարկոս Գրիգորյանի արվեստում» թեմայով:

2-րդ փուլ - Ավազաթերապևտիկ հանդիպում. մասնագետի ուղորդմամբ մասնակիցները շոշափման միջոցով նախ ծանոթանում եննյութին, այնուհետև, մատերի և ձեռքերի նախավարժանք կատարում, որից հետոփուլային սկզբունքով պատկերումտարբեր պատկերներ:

3-րդ փուլՄասնակիցները բնական նյութերի՝ մասնավորապես հողի, ավազի և ցորենի համադրությամբ, ստեղծում կտավներ ՝ ազատ թեմայի շուրջ՝  ներդնելով իրենց մտքերն ու զգացողությունները, ինչպես նաև ակտիվացնելով սեփական երևակայությունը:


Ես բեմանկարիչ եմ

Ովքե՞ր –  6-10, 11-13  տարեկան  երեխաներըմանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ – Թանգարանի  թատերարվսետին նվիրված ցուցասրահ
Խումբը- 10 -15 մասնակից
Տևողությունը-  50-60  րոպե

Երեխաների հետ ճանաչողական զրույց է տարվում բեմական արվեստում ներառվող մասնագիտությունների, կերպարների ապրած ժամանակաշրջանի, նորաձևության, նշանների և խորհրդանիշների մասին, որին հաջորդում են գործնական աշխատանքները: Թանգարանի թատերական ֆոնդերից նախապես ընտրված բեմական հագուստների էսքիզների կրկնօրինակների հիման վրա 6-10 տարեկան երեխաները կատարում են գունավորման աշխատանքեր, իսկ 11-13 տարեկանները իրականացնում են էսքիզների ձևավրումը՝ օգտագործելով կտորներ, թելեր, թղթեր և այլ նյութեր:  






Ազգային նվագարանների աշխարհում

Ովքե՞ր –  9-14  տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԹանգարանի  երաժշտարվսետին նվիրված ցուցասրահ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը-  40-50  րոպե

Երեխաներին պատմում ենք նվագարանների ստեղծման, տեսակների, առանձնահատկությունների մասինապա սենսորային կրպակի օգնությամբ ներկայացնում ենք նվագարաններից յուրաքանչյուրը առանձին , լսում կատարումը, տեսնում կատարման տեխնիկան: Վերջում երեխաներին հանձնարարվում է լրացնել նախապես ծրագրի համար պատրաստված խաղ-խաչբառերը:

 

Գորգի կախարդական աշխարհը

Ովքե՞ր – 8- 13 տարեկան երեխաները՝ մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԹանգարանի Միևին արևելքի  ցուցասրահ և  Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը – 50-60 րոպե

Թանգարանի Միջին արևելքի ցուցասրահում երեխաները ծանոթանում են հայկական գորգագործությանը, գույների, զարդանախշերի առանձնահատկություններին, ապա ստացած գիտելիքի հիման վրա նկարում են գորգերի էսքիզներ:

 

Կարաոկե թանգարանում. Կոմիտասի երգերի օրինակով

Ովքե՞ր – 8 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները
Որտե՞ղԹանգարանի երաժշտարվեստին նվիրված ցուցասրահ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը – 50-60 րոպե

Թանգարանի երաժշտարվեստին նվիրված ցուցասրահում երեխաները ծանոթանում են   հայ մեծանուն  երգահան, մանակվարժ, երաժշտագետ Կոմիտասի կյանքին ու գործունեությանը, տեսնում անձնական իրերըլուսանկարները, երաժշտական գործիքները, որոնք պահպանվում են թանգարանում, այնուհետև, թանգարանի Կոմիտասի անունը կրող դահլիճում երգուսույցի /կարաոկե/ միջոցով սովորումև կատարում են Կոմիտասի երգերը:

 

 

 

Ստվերների թատրոն թանգարանում

Ովքե՞ր –  8-12  տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԹանգարանի  թատերարվեստին նվիրված ցուցասրահ  և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը-  60 -70 րոպե

Երեխաները ծանոթանում են  թատերական արվեստին՝ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալով ստվերների թատրոնի վերաբերյալ: Թանգարանային մանկավարժը կարդում է նախապես ընտրված որևէ հեքիաթ կամ առակ և հանձնարարում բեմադրել: Երեխաները բաժանվում են խմբերի՝  ռեժիսոր, դերասաններ, բեմանկարիչներ,  տեղում սովորում են տեսքտը, պատրաստում են ստվերների թատրոնի տիկնիկներ և  թանգարանի թատերական սրահում, ստվերների թատրոնի արկղիկի միջոցով, բեմադրում  ներկայացում:

 

Ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը

Ովքե՞ր –  8- 11 տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԹանգարանի  կինոարվեստին  նվիրված ցուցասրահ   և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 40-50  րոպե


Երեխաները ֆոնդային նյութերի միջոցով ծանոթանում են մուլտֆիլմերի ստեծման գործընթացին՝ փուլ առ փուլ, փորձում են շարժական նկարների միջոցով մուլտիպլիկացիայի մեկ դրվագ ստեղծել, ապա դիտում են որևէ հայկական մուլտֆիլմ:

 

 

 

Խաղ-էքսկուրսիա «Բացահայտում»

Ովքե՞ր –  6 - 8 տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ

Որտե՞ղԹանգարանի ցուցասրահներ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը – 40  րոպե

Երեխաներին պատմում ենք թանգարանի մասին, առաջարկում ընտրել  քարտեր՝ գրականության, թատրոնի, կինոյի, երաժշտության  <<աշխարհներից>>  և հանձնարարում ցուցասրհում փնտրել այդ քարտերի վրա պատկերված իրերըՑուցասրահում հերթով մոտենում ենք գտած իրերին և պատմում դրանց մասին: Վերջումհարց ու պատասխանի միջոցով վերհիշում ենք  այդ օրվա սովորած նյութը:

Խաղ-էքսկուրսիա «Բացահայտում»

Ովքե՞ր –  9-12  տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԹանգարանի ցուցասրահներ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը –50 60 րոպե


Էքսկուրսիան լսելուց հետո՝ երեխաները  բաժանվում խմբերի: Խմբերին տրվում է մեկական քարտ, որի վրա պետկերված է ցուցադրված  իրերից մեկը  և հանձնարարվում ՝  նշված ժամանակահատվածում  գտնել  տվյալ քարտի թեմային առնչվող ևս երեք քարտ: Առաջադրանքը ճիշտ  կատարած առաջին  խումբը պարգևատրվում է:

Խաղ-էքսկուրսիա «Բացահայտում»

Ովքե՞ր –  13-16  տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԹանգարանի  գրական ցուցասրահ  և Կոմիտասի անվան դահլիճ, գրադարան
Խումբը - 10 -15 մասնակից 
Տևողությունը -  60 -70 րոպե


Երեխաները բաժավում են խմբերի, յուրաքանչյուր խմբին տրվում է հայ գրողների մեկական դիմանկար և  հանձնարարավում՝ նշված ժամանակահատվածում  ճանաչել լուսանկարի վրա պատկերված գրողին, նշել տվյալ հեղինակի հետ առնչվող այն բոլոր առարկաները, որոնք ներկայացված են ցուցադրության մեջ և նշել հեղինակի այն  ստեղծագործությունները, որոնք առկա են գրադարանի  քարտարանում: Առաջին երկու հանձնարարությունները կատարելուց հետո խմբերը 5-7 րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց հավաքած  տեղեկատվությունը, որը ուղեկցվում է թանգարանային մանկավարժի  լրացումներով: