«Բյուրակն» կրթահամալիրի սաների նախաձեռնությամբ մայիսի 24-ին, ժամը 15:30-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան և մայիսյան հերոսամարտերին:

 

Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Ստեփան Ալաջաջյանի անվ. արձակի մրցույթի մրցանակաբաշխություն և Ալաջաջյանի «Մայրամուտ» գրքի շնորհանդեսը:
Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Էդուարդ Ավագյանի հիշատակին նվիրված ցերեկույթ և նրա՝ վերջերս լույս տեսած «Փոշոտված էջեր» բանստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

Սիրելի՛ բարեկամներ,

սիրով հրավիրում ենք Գրականության և արվեստի թանգարան՝ մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջականում կազմակերպվող միջոցառումներրին, որն այս տարի կանցկացվի «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո:

17:00 – 24:00 – Մշտական ցուցադրություն

17:00 – 24:00 – Հայտնվիր «Խաթաբալա» ֆիլմում ARize մոբայլ անվճար հավելվածի միջոցով                         
18:00-  երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու  130-ամյակին նվիրված ցուցադրության բացում                                                                  
19:00 – Հովհաննես Թումանյանի հեքիաթների ինտերակտիվ բեմանականցում՝ «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի աջակցությամբ           

  
21:00 - «Կիթառս ու ես» համերգ-ֆլեշմոբ


Մուտքն ազատ է

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակնում Գրականության և արվեստի թանգարանում կբացի ժամանակավոր ցուցադրություն՝ «Կոմիտասի գրչի խաղերը» խորագրով, որին կհագորդի կոմիտասյան երգերի համերգ՝ Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ: