Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա հուշ- ցերեկույթ` նվիրված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին;Միջոցառման ընթացքում Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը` Էլֆրիդա Գևորգյանը կպատմի հուշեր երգչուհու կյանքից, կհնչեն երգեր Ֆլորա Մարտիրոսյանի երգացանկից, կցուցադրվեն նրա մասնակցությամբ մի շարք տեսահոլովակներ:

Մուտքն ազատ է:


Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսությունն ամեն տարի ավանդաբար նշում է պետականության օրը, որը հայ-սերբական դարավոր բարեկամությունը հաստատող լավագույն վկայությունն է:
Այս տարին ևս բացառություն չէ: Փետրվարի 16-ին, ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Սերբիայի Հանրապետության պետականության օրվան նվիրված գրական-երաժշտական երեկո:
Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Հույզի մի ցողիկ եմ...» խորագրով համերգ: Ելույթ կունենան Ստեֆանի Քոչարյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո) և Հայկ Տիգրանյանը (բաս):

Ծրագրում՝ Վ. Կոտոյան, Է. Աբրահամյան, Ս. Ջրբաշյան, Գ. Չտյան, Ա. Սատյան, Սայաթ-Նովա և այլն: Կհնչեն նաև Վահագն Վարդանյանի դաշնամուրային ստեղծագործությունները՝ Գայանե Ասլանյանի կատարմամբ: 

Համերգի ընթացքում կներկայացվեն նաև ժամանակակից բանաստեղծուհի Աննե Մարիի ստեղծագործությունները:
Թանգարանում տեղի կունենա հանդիպում "Silk Road Media Group"-ի հրատարակիչ Մարկ Ախմեդջանովի հետ /Մեծ Բրիտանիա/:
Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան «Բաց Եվրասիա» գրական փառատոնի և գրքասերների ֆորումի գործունեության հետ, որը ներառում է գրքերի հրատարակության, ներկայացման, ինչպես նաև գեղանկարների ցուցադրման հնարավորություններ Լոնդոնում:

Մուտքն ազատ է:


ԵՊԿ դոցենտ, դաշնակահար Նաիրա Խաչատրյանի գիրքը պատմում է հայ երաժշտական մշակույթի նվիրյալի, հայկական ռոմանսի հիմնադիրներից մեկի` մեծատաղանդ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Դանիել Ղազարյանի կյանքի և գործունեության մասին: