Ե. Չարենցի  անվան  գրականության   և արվեստի  թանգարանում  «Իմ  Շուշի» պատկերագրքի  քննարկումը: «Իմ  Շուշի» պատկերագիրքը  հրատարակվել  է  Շուշիի  ազատագրման   25 – ամյակի  առթիվ` «ART  PR»  ընկերության կողմից: Նախագծի  ղեկավարն   է  Գայանե  Դավթյանը:

Պատկերագրքում  ներկայացված   են  վեց  վարպետ  լուսանկարիչների աշխատանքներ , որոնք  թվագրված  են  1990 – ականներից  մինչև  մեր օրերը:

Հանդիպմանը  ներկա  են  լինելու  գրողներ , արվեստագետներ , զինվորականներ , լրագրողներ:

Մուտքն  ազատ  է:
Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա սփյուռքահայ գրող, լրագրող Արմինե Մինասայանի երկու ժողովածուների շնորհանդեսը
Գրականության և արվեստի թանգարանը «Եվրոպական ժառանգության օրեր»  համաեվրոպական ակցիայի և «Ժառանգությունը և բնությունը»   խորագրի ներքո հոկտեմբերի 1-ին, ժամը 13:00 կազմակերպում է  դասախոսություն՝ «Հողի մշակույթը որպես քաղաքակրթություն և Մարկոս Գրիգորյանի հողարվեստը»  թեմայով: Դասախոսությունը կվարի «Միջին Արևելքի արվեստ»  ցուցասրահի վարիչ Զառա Մոկացյանը: 
Գրականության և արվեստի թանագարանում տեղի կունենա իրանահայ անվանի գրող, գրականագետ Հարփիկ Թամրազեանի ժողովածուի շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվի հեղինակի բեղումնավոր գործունեությունը իրանահայ իրականության մեջ: Միջոցառումը կամփոփվի Կոմիտասի անվան լարային քառյակի համերգային ծրագրով, որից հետո հանդիսականները կշրջեն թանգարանի «Միջին Արևելքի արվեստ» ցուցասրահներով:
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպում է Պռոշյանի ծննդյան 180 և Սայաթ-Նովայի 305 ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների շարք: 




Ծրագրում՝

հայկական արհեստների ներկայացում

բերքի մշակում, ամբարում

աշուղական երգերի մրցույթ

համերգ