Համերգը շարունակությունն է ս.թ. սեպտեմբեր ամսին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացված «Բրիտանական և հայկական երաժշտական կամուրջ» համերգային նախագծի, որի հաջորդ կանգառն է Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը:

Կհնչեն բրիտանական և հայկական սիրերգեր` Ամանորի և Սուրբ Ծննդի նախօրեին փոխանցելով ջերմություն և սեր:
Կհնչեն Բենջամին Բրիտտենի և Կոմիտասի ժողովրդական երգերի մշակումները, այնուհետև կներկայացվեն բրիտանացի ժամանակակից կոմպոզիտորների` Ջոնաթան Վուլգարի և Ջեյմս Մորիարթիի ստեղծագործությունները` գրված Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա:

Կատարում են`
Պերճ Քարազյանտենոր, ՀՀ վաստակավոր արտիստ
Արփինե Կալինինադաշնամուր
Թանգարանում տեղի կունենա անվանի արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Մկրտիչ Խերանյանին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթ, որի ընթացքում կներկայացվեն  2017-ին վերահրատարակված չորս գրքեր: Կցուցադրվի տեսանյութ, կհնչի Մ. Խերանյանի ձայը, կընթերցվեն հատվածներ նրա հայտնի գործերից... Ցերեկույթը կամփոփվի Կոմիտասի անվան լարային քառյակի համերգային ծրագրով

Նոյեմեբերի 30-ից թանգրանում կգործի  «Հայկական ֆուտուրիզմ. Կարա-Դարվիշից – Եղիշե Չարենց» ցուցահանդեսը: Այն ներառում է ինչպես հիշյալ հեղինակներին, այնպես էլ  հայկական   ֆուտուրիզմին վերաբերող հետաքրքրիր լուսանկարներ, ազդագրեր, բանաստեղծությունների ինքնագրեր  և այլ վավերագրեր,  որոնց մեծ մասը ցուցադրվում են առաջին անգամ:



Մուտքն ազատ է:

Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Սուրմա Թումանյանի «И ТОЛЬКО ЧЕРЕЗ МНОГО ЛЕТ ИЛИ В ПОИСКАХ ПРОШЛОГО» գրքի շնորհանդես-քննարկումը: Գիրքը կներկայացնի բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:
«Վավերագրեր Ռոմանովների դարաշրջանից» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվելու են երաժշտագետ, կոլեկցիոներ Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուից Ռոմանովների արքայատոհմի դարաշրջանի կայսրերի, պետական և քաղաքական ականռու գորիչների ինքնագիր փաստաթղթեր` 1670-1917թթ. ժամանակային ընդգրկվածությամբ: