Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Միջին Արևելքի արվեստ» նոր հիմնական ցուցադրության բացման հանդիսությունը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, թանգարանների տնօրեններ և այլ հյուրեր:
Ցուցադրությունը ներառում է ամերիկահայ նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն, որը ընդգրկում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ: Հավաքածուն Մ. Գրիգորյանը նվիրաբերել է Հայաստանին 1993թ.:
Ցուցադրությունն ընդգրկում է Ք.Ա. IV հազարամյակից մինչև մեր ժամանակների իրանական, հայկական, եվրոպական, ամերիկյան հոգևոր և նյութական մշակույթի արժեքներ, այդ թվում՝ էլամի խեցեղեն, Վանի թագավորության բրոնզ, հայ գորգարվեստ, իսլամական միջնադարյան արվեստ, մանրանկարչություն, գեղագրություն, ղաջարական կերպարվեստ, զարդարվեստ, տարազ, Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները (հողանկարներ, գեղանկարներ, գորգեր) և այլն:
Շողակաթ հեռուստաընկերության «Մշակութային ազդագիր» հաղորդման արձագանքը.