Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Գրականության և արվեստի թանգարանում հանդիպեցին Անդին ամսագրի հեղինակներն ու ընթերցողները: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ողջունեց նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ գիրք նվիրելու մշակույթը կվերադառնա մեր կենցաղ:
Գրական ընթերցումներից հետո՝ գրողները իրենց մակագրությամբ գրքեր նվիրեցին ընթերցոնղներին: Օրվա խորհրդին հավատարիմ մնալով՝ ներկաները որպես նվեր ստացան նաև թանգարանի հրատարակած գրքերից և Անդինի ամսագրերից: