ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը, որի շնորհանդեսը կայացավ Գրականության և արվեստի թանգարանում՝ ապրիլի 23-ին:

Գիրքը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան տասը նամակ, 100 տարի անց հայ և օտարազգի անվանի գործիչների՝ դրանց ուղղված պատասխան–արձագանքներ՝ նամակներ և կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր և արխիվային լուսանկարներ։ Պատկերագրքի երկրորդ բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վավերագրերի թեմաներով «Անցյալը՝  ներկայում» կերպարվեստի աշխատանքների մրցույթի լավագույն քսան վավերաքանդակներն ու վավերանկարները։

2015 թ. հունիսին մրցույթի մասնակիցների համար կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան։ Ուխտագնացության մասին նկարահանվել է ֆիլմ–տեսանյութ, որը առաջին անգամ ցուցադրվեց միջոցառման  ժամանակ: Ֆիլմում հնչեց  «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի համակարգող  Հասմիկ Հախվերդյանի հեղինակած «Մենք կգանք» երգը՝ սփյուռքահայ երաժիշտներ Սիպիլի և The Beautified project խմբի կատարմամբ։

 

 

 

Շողակաթ հեռուստաընկերության «Մշակությաին ազդագիր» հաղորդման անդրադարձը.