Հոկտեմբերի 7-ին կայացավ բանաստեղծուհի Գոհար Գալստյանի 7-րդ՝ «Նավամատույց» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը  մեկնարկեց  Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով, ով նաև գրքի խմբագիր էր հանդիսանում:

Գրքի մանրամասն գրականագիտական վերլուծությամբ հանդես եկավ գրականագետ Անի Տեր-Գուլանյանաը:  Ելույթ ունեցան նաև ՀՀ գրողների միության նախագահ Էդիկ Միլիտոնյանը, «Գրաշխարհ» թերթի խմբագիր Տիգրան Ռշտունին, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, գրականագետ Անի Փաշայանը և այլք: Միջոցառումը պարբերաբար ընդմիջվեց  դերասաններ Հասմիկ Տեր-Կարապետյանի , Գագիկ Ռոստոմյանի և  Անի Գալստյանը բեմականացված  ընթերցեցումներով: