Դեկտենբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ կինոռեժիսոր, սցենարիստ Դմիտրի Կեսայանցի 85- ամյակին նվիրված ցուցադրության բացման արարողությունը, որը զուգակցեվ հուշ-ցերեկույթով:
Կեսայանց մարդու և արվեստահետի մասին խոսեցին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, կինոգետ Սիրանույշ Գալստյանը, <<Կինո+>> ամսագրի գլխ. խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, սցենարիստ Անահիտ-Արփենը, <<Անիծվածները>> ֆիլմի դերակար Տիգրան Մխոյանը և Դ. Կեսայանցի դուստրը՝ Մարինե Կեսայանցը: Ցերեկույթի ընթացքում երաժշտկան կատարումներով հանդես եկան Ալ. Սպենդիարյանի անվ. օպերային և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Սյուզաննա Մելքոնյանը և Արմեն Բադալյանը:
Ցերեկույթը եզրափակվեց ռեժիսոր Ալեն Մենուայի <<Դմիտրի Կեսայանց. Առաջին ծանոթությունը>> վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, ով նաև Դմիտրի Կեսայանցի ուսանողն է եղել:
Միջոցառումը վարեց թանգարնի կինոբաժնի ավագ գիտաշխատող Արփինե Ասլանյանը: