Կանանց միջազգային տոնի առթիվ Ա.Բակունցի տուն-թանգարանում «Կանայք Բակունցի կյանքում» թեմատիկ դասախոսությամբ հանդես եկավ գրականագետ, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը: Ներկաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին նրան, քանի որ բանախոսը նյութը ներկայացրեց խորը, ընդգրկուն ու հետաքրքիր̀ անդրադառնալով Բակունցի կենսապատումի ուշագրավ մանրամասներին, այն նվիրական անուններին, որոնք այս կամ այն կերպ առնչվել են գրողի հետ, ուղեկցել նրան կարճատև կյանքի որևէ շրջանում̀ անջնջելի հետք թողնելով Բակունցի ոչ միայն զգացական, այլև ստեղծագործական աշխարհում:

Հանդիպման վերջում գրական ընթերցումներով օրն ամբողջացրին «Միրհավ» գրական ակումբի անդամները: Թեմատիկ դասախոսությունները տուն-թանգարանում շարունակական կլինեն: Հերթական հանդիպումը նախատեսված է ապրիլի 7-ին: