Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ անվանի արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Մկրտիչ Խերանյանին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթ,որի ընթացքում ներկայացվեցին 2017 թվականին վերահրատարակված «Ցոլակ Կանթեղ», «Արձակ էջեր»« Մանկական ժողովածու-1» և «Մանկական ժողովածու-2» գրքերը: Նոր հրատարակություններն ընդգրկում են գրողի մանկական և արձակ ստեղծագործություններից ընտիր նմուշներ:

Մկրտիչ Խերանյան ուսուցչի, գրողի, թարգմանչի մասին իրենց խոսքն ասացին գրականագետ,Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, գրողի որդին`Եղիշե Խերանյանը, գրող,  թարգմանչուհի Կարինե Խալաթովան և այլք:

Միջոցառման ընթացքում պարբերաբար հնչեց Մ. Խերանյանի ձայնը, ընթերցվեցին հատվածներ նրա հայտնի գործերից: Ցերեկույթը եզրաձակվեց Կոմիտասի անվան լարային քառյակի համերգային ծրագրով: