Հունիսի 1-ին, երեխաների միջազգային օրվա շրջանակում, Գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Կոմիտասը՝ մանուկներին» համերգը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյա հոբելյանին:

Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաները իրենց հասակակից ունկնդիրների և նրանց ծնողների համար կատարեցին Կոմիտասի «Կաքավիկը», «Հով արեք», «Լորիկ» և այլ երգեր: Կատարումները համեմվեցին Կոմիտասի կյանքի ու ստեղծագործական աշխատանքի մասին հետաքրքիր պատմություններով: