Հուլիսի 12-ին Տաշիր Սթրիթ կենտրոնում (Հյուսիսային պողոտա 6/2) տեղի ունեցավ Կոմիտասի 150 ամյակին նվիրված «Կախարդական սրինգ» խորագրով ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի «Հանքաշար» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գոռ Բարոյանը, տնօրեն Ռազմիկ Չիտչյանը, մշակույթի ոլորտի պատասխանատուներ և հյուրեր: Ավելի ուշ, ցուցադրությանը ծանոթացավ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը:
Միջոցառման առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն էր` եղեգնափողը: Նախաձեռնության նպատակն է հանրահռչակել ազգայինը` համադրելով հանրային միջավայրի հետ:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից ներկայացված 18-20 դդ թվագրվող 2 տասնյակ ազգային նվագարանները Տաշիր Սթրիթ կենտրոնի պատկերասրահում (Հյուսիսային պողոտա 6/2) կցուցադրվեն մինչև տարեվերջ: