Հոկտեմբերի 18-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց հայ մեծանուն դերասան և ռեժիսոր Գևորգ Պետրոսյանի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցադրություն: Ցուցադրված էին ընտանեկան և բեմական լուսանկարներ, «Ուրիել Ակոստա», «Դոկտոր Սթոքման», «Օթելլո» և «Ավազակներ» ներկայացումներից ազդագրեր, նամակներ, հոդվածներ և դիմանկար՝ Գևորգ Պետրոսյանի արխիվից:

Ցուցադրության բացմանը հաջորդեց Գևորգ Պետրոսյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ դասախոսություն. Բանախոս՝ ռեժիսոր, արձակագիր Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Մարուխյան: