Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ Վարդապետի թանգարանում բացվեց «Ուսուցիչը» խորագրով համատեղ ժամանակավոր ցուցադրությունը: Այն Կոմիտաս ուսուցչի և սաների մասին է: «Գևորգյան ճեմարան-առաջին քայլեր», «Անվանի աշակերտներ` Վահան Տեր-Առաքելյան, Սպիրիդոն Մելիքյան», «Կոմիտասի հինգ սաները», «Կոմիտասյան դպրոց՝ Մարգարիտ Բաբայան» թեմատիկ բաժիններում ներկայացվել են Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերի շուրջ 200 փաստաթղթեր, լուսանկարներ անձնական իրեր, որոնց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Իսկ «Կոմիտասը և մանուկները» բաժնում Վարդապետի աշակերտների հուշերը իրենց մեծ Ուսուցչի մասին ներկայացվեց մուլտիմեդիայի միջոցով:
«Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2020թ.-ի մարտի 1-ը:
Լուսանկարաները՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից
ՄԱՄՈՒԼ
Վարդապետն ու նրա սաները.Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Ուսուցիչը» ցուցադրությունը