Ս.թ. դեկտեմբերի 10-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյա հոբելյաններին։ Ներկայացված էին հեղինակների՝ թանգարանի ֆոնդերում պահվող ձեռագրեր, փաստաթղթեր, լուսանկարներ։
Ցուցադրության բացմանը հաջորդեց թատերական ներկայացում՝ երեք հեղինակների պոեզիայի ստեղծագործությունների հիման վրա, որն իրականացվել էր Երևանի տարածարջանային թիվ մեկ քոլեջի հետ համագործակցությամբ:
Միջոցառման շրջանակում ելույթ ունեցան նաև Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Գևորգ Էմինի թոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը, Հրաչյա Հովհաննիսյանի թոռը՝ Հրաչյա Հովհաննիսյան կրտսերը և Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի (ԳԱԹ մասնաճյուղ) վարիչ Արմենուհի Դեմիրճյանը: