Մարտի 18-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց 20-րդ դարի ամերիկահայ անվանի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի 125-ամյա հոբելյանին նվիրված «Մամուլյաններ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որին հաջորդեց կինոգետ, բանասեր, բգթ Արծվի Բախչինյանի «Ռուբեն Մամուլյան արվեստագետը և հայը» գրքի շնորհանդեսը։

Միջոցառումը մեկնակրկեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի բացման խոսքով, ապա ելույթ ունեցան կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, կինոգետներ Սիրանույշ Գալստյանը և Ռոբերտ Մաթոսյանը և գրքի հեղինակը՝ ներկայացնելով Ռ Մամուլյան արվեստագետի անցած ուղին ու գործունեությունը։