Գրականության և արվեստի թանգարանն այս տարի ևս միացավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիային, որն անցկացվեց մայիսի 21-ին՝ «Թանգարանների ուժը» խորագրի ներքո։
Ակցիայի շրջանակում թանգարանում բացվեց ցուցադրություն՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի 120-ամյակին։ Այունհետև թանգարաանի թատերական արվեստին նվիրված ցուցասրահում տեղի ունեցան թատերայանացված ընթերցումներ՝ նվիրված 19-րդ դարի անվանի դերասանուհի Սիրանույշի 165-ամյակին։ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի և դերասաններ  Սամվել Թոփալյանի և Անահիտ Կիրակոսյանի մասնակցությամբ բեմադրվել էր հատվածներ Ալ․ Դյումա-որդու «Քամելիազարդ կինը» դրամայից։ Քամանչահար Հակոբ Խալաթյանի և Experimental Duo խմբի երաժշտական կատարումներով անակնկալ մատուցեցին այցելուներին։
Միջոցառումների շարքը եզրափակվեց կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի 120-ամյակի նվիրված համերգով։ Լիանա Թևոսյանը (Լայանա),  Արսեն Գևորգյանի և Դանիել Ալեքսանյանի կատարմամբ հնչեցին  «Կարինե», «Քարավան», «Աղջկա երգը» և այլ ստեղծագործություններ Ա․ Այվազյանի երգացանկից։