Գրականության և արվեստի թանգարանը Tashir Street shopping Gallery-ի հետ համատեղ Museum Stories հարթակում կազմակերպել էին տոնական միջոցառումների շարք՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
Ծրագրի շրջանակում երեխաները ծանոթացան «Նվեր Երևանին» և «Գործք թագաւորաց» ցուցադրություններին, ապա մասնակցեցին նկարչության դաս-մրցույթի՝ բացահայտելով հայկական մուլտֆիլմերի թագավոր-թագուհիներին, և նկարեցին նոր դրվագներ։
Մրցույթի ավարտին Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի «Հիսուս Քրիստոսի հարության պատմությունը․ Սուրբ Զատիկ» գրքի նկարազարդող Արմենուհի Եղիազարյանը հանձնեց դիպլոմներ և մրցանակներ օրվա լավագույն փոքրիկ նկարիչներին: