Սեպտեմբերի 24-ին՝ « Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, պատմավիպագիր Ծերնցի (Հովսեփ Շիշմանյան) 200-ամյակին նվիրված ցուցադրության բացում և դասախոսություն։

Ներկայացված էին Ծերենցի ֆոնդերում պահվող արխիվային լուսանկարներ, նամակներ, ստեղծագործությունների ինքնագրեր և այն։ Միջոցառման շրջանակում Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի ռուսական ֆակուլտետի դեկան Նինա Հայրապետյանը ներկայացրեց «Կիլիկիան Ծերենցի «Թորոս Լևոնի» վեպում» խորագրով դասախոսությունը։