Հոկտեմբերի 7-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեց հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի հետ համատեղ։
Գիտաժողովին ներկայացված զեկույցները մեկ անգամ ևս արժևորեցին անվանի գիտնականի բազմաբեղուն աշխատանքը հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության և առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում, ինչպես նաև ընդգծեցին Չոպանյանի հասարական գործունեության կարևորությունը։
Գիտաժողովի 2-րդ նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։