Գրականության և արվեստի թանգարանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 3-ին մեկնարկեցին հայ մեծանուն դիրիժոր, մանկավարժ Կոնստանտին Սարաջևի 145-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովը՝ «Սարաջևյան ընթերցումներ» խորագրով։
Ողջյունի խոսքով հանդես եկան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, որին հաջորդեցին Կոնստատին Սարաջևի երաժշտական գործունեության վերաբերյալ գիտական զեկուցումները։
Հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ նաև «Կոնստատին Սարաջև-145» ժամանակավոր ցուցադրության բացումը։ Ներկայացված էին լուսանկարներ, փաստաթղթեր, ազդագրեր և այլ արխիվային նյութեր։