Մայիսի 3-ին Գրականության և արվեստի թանգարանը մեկնարկեց հայ կինոյի 100-ամյակին նվիրված «Կինոսրահ» միջոցառումների շարքը, որի անդրանիկ հյուրն էր պատմաբանասեր, կինոգետ, սփյուռքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը։
Բախչինյանը հանդես եկավ «Հայ կինոյի Մաշտոցը» թեմայով բանախոսությամբ՝ նվիրված «Հայֆիլմ»կինոստուդիայի հիմնադիր, նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ Համո Բեկնազարյանին։

Դասախոսությանը հաջորդեց ռեժիսոր Արտակ Ավետյանի «Համո Բեկնազարյան» ֆիլմի ցուցադրությունը։