Նոյեմբերի 25-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ հայ կինոյի 100-ամյակին նվիրված «Կինոսրահ» միջոցառումների շարքի հերթական հանդիպումը, որի շրջանակում թանգարանը հյուրընկալել էր կինոգետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սիրանույշ Գալստյանին։

Միջոցառումը մեկնարկեց թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի բացման խոսքով, այնուհետև Սիրանույշ Գալստյանը հանդես եկավ կինոռեժիսոր, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Գրիգոր Մելիք-Ավագյանին նվիրված դասախոսությամբ։ Գալստյանը ներկայացրեց անվանի ռեժիսորի կյանքը և ստեղծագործական բեղուն ուղին, անդրադարձավ նրա «Մոր սիրտը», «Ինչու է աղմկում գետը», «Արևածագից առաջ», «Կամոյի վերջին սխրանքը» և մյուս ֆիլմերին։

Միջոցառումն եզրափակվեց «Երևանյան երազողներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ։