Գրականության և արվեստի թանգարանը BEBOOK շարժական թատրոնի հետ թանգարանի ջերմ դահլիճում հյուրընկալել էր արցախցի փոքրիկների։ Տոնական միջոցառումը սկսվեց թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի շնորհավորական ողջույնով, այնուհետև երեխաները դիտեցին «Պինգվին Գիոյի ամանորյա ճանապարհորդությունը» տիկնիկային ինտերակտիվ ներկայացումը։
Տիկնիկային ինտերակտիվ ներկայացման ընթացքում նրանք մասնակիցը դարձան փոքրիկ պինգվինի արկածների։
Տոնական ներկայացման ավարտին հյուր եկավ Ձմեռ պապիկը և փոքրիկներին բաժանեց համեղ թխվածքաբլիթներ։ Իսկ թանգարանի գլխավոր տոնածառի տակ մանուկներին էին սպասում պոլսահայ երգչուհի Սիպիլի և իր ընկերների կողմից պատրաստված անակնկալ նվերները։