Կանանց մեկամսյակի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում մարտի 11-ին կազմակերպվեց տոնական համերգ՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հոգածության ներքո գտնվող տարեցների և փախստական ընտանիքների կանանց համար:

Սայաթ-Նովայի, Շերամի, Խաչատուր Ավետիսյանի, Սասուն Պասկևիչյանի և անվանի այլ հեղինակների՝ մայրությունն ու գեղեցկությունը գովերգող երգերի հնչյունները հիշարժան տոնի վերածեցին համերգի մասնակից կանանց օրը:

Համերգի ավարտին թանգարանի կողմից գարնանային գեղեցիկ ծաղիկներ բաժանվեցին հանդիսականներին: