Գրականության և արվեստի թանգարանը այս տարի ևս միանալով մայիսի 18-ին նշվող «Թանգարանների միջազգային օրվա» ակցիային՝ թանգարանի ֆեյսբուքայն էջով հանդես եկավ մի շաք հետաքրքիր և ինտերակտիվ ծրագրերով՝«Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո:
11:00- ից ֆեյսբուքայն էջում մեկնարկեց Խաղ-մրցույթ՝ Մարկոս Գրիգորյանի գորգանկարների մոտիվներով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր հավաքել գլուխկոտրուկները հնարավորինս արագ և կիսվել արդյունքներով մեկնաբանությունների հատվածում: Խաղ-գլուխկոտրուկները ամենարագ հավաքած մասնակիցը ստացավ նորաոճ մետաքսե վզարկու՝ Մ. Գրիգորյանի գորգանկարների մոտիվներով:
Ժամը 12:00- ից մեկնարկեց «Ես՝ թանգարանում» լուսանկարների մրցույթ-ակցիան. թանգարանի այն այցելուները, ովքեր եղել էին Գրականության և արվեստի թանգարանում, լուսանկարվել իրենց սիրելի անկյունում կամ նկարել մեր հետաքրքիր ցուցանմուշներից մեկը, տեղադրեցին այդ լուսանկարները «Ես՝ թանգարանում» լուսանկարների մրցույթ-ակցիայի հայտարարության մեկնաբանություների հատվածում: Ամենաշատ հավանությունների (LIKE) արժանացած լուսանկարի հեղինակը ստացավ անակնկալ նվեր թանգարանի կողմից:
Նույն օրը թանգարանի ֆեյսբուքյան էջում ցուցադրվեց Հովհ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա առցանց ինտերակտիվ ներկայացում՝ «Հեքիաթերեն» տիկնիկային թատրոնի հետ համատեղ: Էջի փոքրիկ հետևորդները հնարավորություն ունեցան կրկին շփվելու Անիի ու Հակոբի հետ, իրենց սիրելի ՊԱՊԻԿԻ հետ շրջելու թանգարանում և միասին բեմադրելու Հովհ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը:
mediamax.am Թանգարանների միջազգային օրվա առցանց ծրագիրն ու անակնկալները