«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում ս.թ. սեպտեմբերի 26-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Գուրգեն Էդիլյանի «Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործունեությունը» գրքի շնորհանդեսը:

Աշխատությունը հայ նոր գրականության հիմնադրի անձի և գրական ստեղծագործության հոգեբանական վերլուծության անդրանիկ փորձն է, որ ցարդ մնացել էր անտիպ։

Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, Գ. Էդիլյանի եղբոր դուստրը՝ Լիլիաննա Էդիլյանը, ում նախաձեռնությամբ էր տպագրել աշխատությունը, գրքի խմագիր Աշոտ Պետրոսյանը և այք: