Գրականության և արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփեց կարևոր համալրումով: Մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին հանձնեց Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի և թանգարանային առարկաների իր հավաքածուն:

Մ. Մկրտչյանի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, թանգարանում բացվեց ցուցադրություն, և տեղի է ունեավ հավաքածուի պաշտոնական ընդունման արարողությունը: Ավելի քան 800 միավոր ընդգրկող հավաքածուն ներառում էր նամակներ, անձնական իրեր, Մհեր Մկրտչյանի ստեղծած Արտիստական թատրոնին առնչվող նյութեր, լուսանկարներ, թանգարանային այլ առարկաներ: Հավաքածուն իր տեղը գտավ թանգարանի թատերարվեստի ֆոնդում՝ Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի և հայ թատերարվեստի այլ խոշոր գործիչների արխիվների կողքին:

Հավաքածուի ցուցադրությունը կգործի մինչև 2021 թվականի մարտը:

 

 

 

 

ՄԱՄՈՒԼ

 

tert    http://yerkir.am/news Ինչպես Վազգեն Ա-ի գահավորակը հայտնվեց Ֆրունզիկի տանը. ուշագրավ

   մանրամասներ դերասանի կյանքից