Համերգը շարունակությունն է ս.թ. սեպտեմբեր ամսին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացված «Բրիտանական և հայկական երաժշտական կամուրջ» համերգային նախագծի, որի հաջորդ կանգառն է Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը:

Կհնչեն բրիտանական և հայկական սիրերգեր` Ամանորի և Սուրբ Ծննդի նախօրեին փոխանցելով ջերմություն և սեր:
Կհնչեն Բենջամին Բրիտտենի և Կոմիտասի ժողովրդական երգերի մշակումները, այնուհետև կներկայացվեն բրիտանացի ժամանակակից կոմպոզիտորների` Ջոնաթան Վուլգարի և Ջեյմս Մորիարթիի ստեղծագործությունները` գրված Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա:

Կատարում են`
Պերճ Քարազյանտենոր, ՀՀ վաստակավոր արտիստ
Արփինե Կալինինադաշնամուր