Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանի «Ես գիտեմ՝ ով եմ» գրքի շնորհանդեսը: Մասնակցում են Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը, դերասանուհի և երգչուհի Լիդա Զաքարյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը: Միջոցառումը կվարի ասմունքող Գայանե Սամվելյանը:
Մուտքն ազատ է:
