Գրականության և արվեստի թանգարանը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի արխիվի հանձման արարողությանը:

Միջոցառման շրջանակում կցուցադրվեն բեմական հագուստ, լուսանկաներ և փաստաթղթեր Գ. Նովենցի և Ե. Ղազանչյանի արխիվից, ինչպես նաև ելույթ կունենան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստները։