Հոկտեմբերի 18-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։

Փաստավավերագրական կարևոր նշանակություն ունեցող այս ցուցադրությունը նվիրվում է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին՝ լուսաբանելով նրա և որդիների բեմական գործունեությունն ու լուսանկարչական ժառանգությունը։