Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հոկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա ցերեկույթ՝ նվիրված անվանի դերասան Ազատ Գասպարյանի ծննդյան 80-ամյակին: Նույն օրը կբացվի նաև ցուցադրություն՝ նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող:
Ելույթով հանդես կգան թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը, կինոգետ, պրեֆեսոր Դավիթ Մուրդյանը, պրոֆեսոր Անետա Երզնկյանը, խմբագիր, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը և անվանի այլ արվեստագետներ:
Երաժշտական կատարմամբ հանդես կգա արտիստի դուստրը՝ Նաիրի Գասպարյանը։
Վերջում ներկաները կունկնդրեն Ազատ Գասպարյանի՝ մեր օրերի համար էլ արդիական խոհերը <<Հայի հայրենիք>> տեսանյութում, նաև կավայելենք արտիստի ասմունքը:

 

Մուտքն ազատ է։