Մարտի 30-ին, ժամը՝ 16:00-ին, Գրականության և արվեստի թանգարանում «Հայաստանյան ձայներ» նախագիծը հանդես կգա Կոմիտաս վարդապետին նվիրված գրական-երաժշտական միջոցառմամբ:

Ծրագրում նախատեսվում է Կոմիտասի ստեղծագործությունների կատարում.
Սոպրանո՝ «Հայաստանյան ձայներ» երաժշտական նախագծի ղեկավար, միջազգային մրցանակների դափնեկիր Ստեֆանի Քոչարյան
Ասմունք՝ Հայաստանի, Արցախի և Բուլղարիայի գրողների միությունների անդամ, միջազգային գրական մրցանակների դափնեկիր, բանաստեղծ Սոնա Համբարձում
Դաշնամուր՝ Նատալյա Մնացականյան:


Մուտքը՝ թանգարանի տոմսով։