Ապրիլի 8-ին՝ ժամը 16:30-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վ․ Կորգանովի հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։
Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։
