Կցուցադրվի ռեժիսոր Մովսես Գասպարյանի <<Պոստ ֆակտում… Անցյալն է որոշում ապագան>> վավերագրական ֆիմը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետին:

40 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել  է «Նոր տապան» ստեղծագործական խմբի կողմից /պրոդյուսեր՝ Գագիկ Հարությունյան/:

Թանգարանում կբացի ականավոր դերասաններ, ՀԽՍՀ ժող. արտիստներ  Ավետ Ավետիսյանի 120 և Իսահակ Ալիխանյանի 160-ամյա հոբելյաններին նվիրված ժամակավոր ցուցադրություն:
Կինոռեժիսոր, սցենարիստ Դմիտրի Կեսայանցի 85-ամյակին նվիրված ցուցադրության բացում և հուշ-ցերեկույթ 
Գրականության և արվեստի թանգարանում կկայանա իրանահայ բանասեր, ազգային գործիչ Լևոն Մինասյանին նվիրված ցուցադրության բացում և համերգային ծրագիր՝ մասնակցությամբ Կոմիտասի անվ. լարային քառյակի: