Նոյեմբերի 18-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակի արխիվի հանձման արարողությունը: Թանգարանում բացվեց քառյակի 92 ամյա պատմությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացված էին լուսանկարներ, համերգային ծրագրեր, ազդագրեր, երաժիշտների անձնական իրեր և այլն: Արխիվի հանձման արարողությունը ուղեկցվեց քառյակի համերգով. հնչեցին Կոմիտասի և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Միջոցառումը եզրափակվեց վաստակավոր քառյակի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ:
«Արմենիա» հեռուստաընկերության «ժամը» լրատվականի անդրադարձը.
ԿՈՄԻՏԱՍԻ ՔԱՌՅԱԿԻ ԱՐԽԻՎԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ "Armenia TV" "ԺԱՄԸ" լրատվական от Armenian National Quartet after Komitas на Rutube.