Նոյեմբերի 18-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ  Կոմիտասի անվան ազգային քառյակի արխիվի հանձման արարողությունը: Թանգարանում բացվեց քառյակի 92  ամյա պատմությանը  նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացված էին լուսանկարներ, համերգային ծրագրեր, ազդագրեր, երաժիշտների անձնական իրեր և այլն: Արխիվի հանձման արարողությունը ուղեկցվեց քառյակի համերգով. հնչեցին Կոմիտասի և   արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Միջոցառումը եզրափակվեց վաստակավոր քառյակի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ:

 

 





 

«Արմենիա» հեռուստաընկերության «ժամը» լրատվականի անդրադարձը.