Գրքի նպատակն է ցույց տալ հայ կինոռեժիսորի ուրույն տեղը ժամանակաշրջանի կինոարվեստի պատմության համայնապատկերում։ Հուշերի գիրքը հրատարակության է պատրաստվել 1980-ականներին՝ Եղ․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի
Ընտրանիում ամփոփված են Ե․ Չարենցի բանաստեղծական շարքից քաղված, կյանքի տարբեր հանգրվաններում երկնած ստեղծագործությունները, որոնք լավագույնս բնութագրում են մեծ պոետի խառնվածքն ու ներաշխարհը և նրա դրամատիկ ժամանակների նկարագիրը։
Աշխատությունը նվիրված է ամերիկահայ թատրոնի և կինոյի հայազգի նշանավոր բեմադրիչ, արվեստի մեծ նորարար Ռուբեն Մամուլյանին։
Գրքում զետեղված են Թումանայանի պոեմներ, բալլադներ և բանաստեղծություններ:
Պոեմը Կոմիտասին նվիրված առաջին մեծածավալ կոթողներից է, հանճարի տուրքը՝ հաճարին: Ստեղծվել է 1936 թվականին՝ Կոմիտասի աճյունը Հայաստան տեղափոխելու և Երևանում ամփոփվելու անմիջական տպավորություններով:
Հատորն ընդգրկում է Թումանյանի քննադատական և հրապարակախոսական հոդվածների մի զգալի մասը:
Գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի ֆոնդերի ուղեցույցն ընդգրկում է 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերի հայ կինոգործիչների, ինչպես նաև կինոարվեստին առնչվող հավաքածուների և ֆոնդերի համառոտ նկարագիրը:
Ժողովածուն կազմելիս նախապատվությունն առավելապես տրվել է այն պատմվածքներին, որոնք հաճախ են երաշխավորվում հայ գրականության հանրակրթական և բուհական ծրագրով:
Ուղեցույց, որը ընդգրկում է 19-րդ դարից մինչև մեր օրերի հայ երաժիշտների, ինչպես նաև կազմակերպությունների, համույթների, ուսումնական հաստատությունների հավաքածուների 144 ֆոնդերի համառոտ նկարագիրը: