Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատասխան` 100 տարի անց...» խորագրով ծրագրի մեկնարկային մամլո ասուլիսը: Ասուլիսին կմասնակցեն Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց...» խրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, ծրագրի պատասխանատու քարտուղար Մեղրիկ Ճապաղջուրյանը: