Արտբրիջ գրախանութը թանգարանում. Գրքերի ցուցահանդես-վաճառք` թանգարանների այցելուների համար հատուկ զեղչեր, գնորդներին սպասվում է անակնկալ:
Ալեքսեյ Կոլմակովի «Անդրանիկի վերջին զորամասի Սիբիրյան վաշտը» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով:
Հայ երգի ուսուցում կարաոկե խաղի միջոցով
Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի կունենա Բակունցի ծննդյան 115-ամյա հոբելյանին նվիրցած միջոցառումների շարք, որին կմասնակցեն Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Սյունքի մարզպետարանի, Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված արևմտահայ բանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ Հրանտ Նազարյանցի 130ամյակին: