ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայացված բոլոր նմուշները կգնահատվեն թանգարանի գնահատու-ֆոնդային հանձնաժողովի կողմից՝ ըստ ընդունված չափորոշիչների։
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Գրականության և արվեստի թանգարանը միանում է երկօրյա մշակութային տոնին: Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկավվի մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը «Թանգարանների ապագան արագ զարգացող հայամնքերում» խորագրի ներքո:
ՄԱՅԻՍԻ 17
10:00-24:00 - Հիմնական ցուցադրություն
10:00-24:00 - Ժամանակավոր ցուցադրություն՝ «Վահան Տերյանը՝ ուսանող»․ կցուցադրվեն Վահան Տերյանի ուսանողական շրջանին վերաբերող և թանգարանում պահվող արխիվային վավերագրեր
17:00 - «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» ժամանակավոր ցուցադրության բացում․ կներկայացվեն Կոմիտասի սրինգը (բլուլը) և դրա մասին պատմող նրա ինքնագիր հոդվածը
20:00-20։40 - «ԿինոՋազ․ էկրանից՝ բեմ»․ Երևանի Կ․ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ ջազային-անսամբլային երաժշտության երեկո
ՄԱՅԻՍԻ 18
10:00-18:00 - Հիմնական ցուցադրություն
Մայիսի 17-ին և 18-ին թանգարանի մուտքն ԱՆՎՃԱՐ է։
Մայիսի 17-ին թանգարանը բաց կլինի մինչև կեսգիշեր։
«Տերյանը՝ ուսանող» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացում
Ապրիլի 23-ին՝ ժամը 13։00-ին, սիրով հրավիրում ենք ինտելեկտուալ գրող Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված «Տերյանը՝ ուսանող» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը Գրականության և արվեստի թանգարանում։
Վ․ Տերյանի ուսանողական տարիները միայն ակադեմիական կրթություն ստանալու ժամանակաշրջան չէին։ Դրանք նրա անձի, աշխարհայացքի և գրական ոճի ձևավորման ամենաբուռն ու որոշիչ փուլերն էին։ Տերյանը փայլուն, մշտապես զարգացող ուսանող էր, նա ակտիվորեն մասնակցում էր ազգային և երիտասարդական շարժումներին։Բազմաթիվ լեզուների իմացությունը Վ․Տերյանին հնարավորություն տվեց բնագրով կարդալու աշխարհի մեծագույն մտածողների ու գրողների ստեղծագործությունները։ Հանգամանք, որը ձևավորեց մտքի բացարձակ ազատություն, գրական ինքնատիպ ոճ ու լեզու ունեցող գրողին։
Ցուցադրվող վավերագրերը կօգնեն բացահայտել Վ․Տերյանի ուսանողական կյանքի վառ դրվագներն ու ուշագրավ մանրամասները, որոնք հուշում են, թե ինչպիսին պետք է լինի օրինակելի ուսանողը և իսկական մտավորականը։
Ցուցադրությունը կգործի մեկ ամիս:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
տեղեկացնում ենք, որ Զապել Եսայանի՝ ԳԱԹ-ում պահվող արխիվային նյութերը ժամանակավորապես չեն սպասարկվում՝ վերամշակման փուլում լինելու պատճառով։ Նյութերի հասանելիության վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։
«Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք․․․» գրքի շնորհանդես
Հայ կինոյի օրը Գրականության և արվեստի թանգարանը նշանավորում է նոր գրքի շնորհանդեսով։
Սիրով հրավիրում ենք Ռոբերտ Մաթոսյանի «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք․․․» գրքի շնորհանդեսին ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին։
Վավերագրական այս գիրքը մեծանուն արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ:
Ռոբերտ Մաթոսյանը, լինելով նրա մտերիմ բարեկամներից մեկը, որպես «Ֆիլմ» թերթի խմբագիր տարբեր առիթներով ձայնագրել է արտիստի հանդիպումները, արտերկրի կինոփառատոններում ականատեսն է եղել նրա ջերմ ընդունելությանը, հանդիսատեսի սիրուն ու մեծարմանը:
Գիրքը վավերագրական ուղերձ է հին ու նոր սերնդին, չգրված հետադարձ հայացք, որը հնարավորություն կտա ընթերցողին նորովի բացահայտել և ճանաչել Մհեր Մկրտչյան մարդուն և արտիստին։
