Սիրով տեղեկացնում ենք, որ սթ մարտի 5-ին, ժամը՝ 16։00-ին, Գրականության և արվեստի թանգարանում կբացվի «Կոմիտասի անվան քառյակ-100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով և կմերկնարկի լեգենդար քառյակի հոբելյանական միջոցառումների շարքը։ Կցուցադրվեն քառյակի երախտավոր երաժիշտների լուսանկարներ, համերգային ազդագրեր, ծրագրեր և այլ արխիվային նյութեր։

Ցուցադրության բացմանը կհաջորդի Կոմիտասի անվան քառյակի համերգը, որի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։



Մուտքն ազատ է։
«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում բացվելու է «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ։
Գիրք նվիրելու օրվա առթիվ փետրվարի 19-29-ը Գրականության և արվեստի թանգարանի հուշանվերային անկյունից գնեք էջանշան և ստացեք #նվեր Սմբատ Բյուրատի ԼԵՌՆԱԿԱՆԻՆ ՅՈՒՇԱՏԵՏՐԸ գրքի էլեկտրոնային տարբերակը։
Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանի ծննդյան 125-ամյակին։
Ցուցադրության բացմանը կհաջորդի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի և արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանի դասախոսությունը «Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքը և արվեստը» թեմայով։

Մուտքն ազատ է։
Ե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, հիմնվելով ֆոնդային տպագիր և ձեռագիր նյութերի վրա, մշակել է ամանորյա կրթական-ժամանցային ծրագիր, որը կմեկնարկի սթ դեկտեմբերի 15-ից։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կզարդարեն Նոր տարվա ավանդական Կաղանդի ծառը, կդիտեն հատուկ տեսանյութ Սփյուռքի տարբեր համայնքներում ամանորյա տոնակատարության պահպանված կամ փոփոխված ավանդույթների մասին։ Դպրոցականները կլսեն նաև արևմտահայ գործիչ, գրող Դավիթ Ադամյանի «Գալանդոս» /Կաղանդ/ հեքիաթը, որը հայերենով հրատարակված չէ։ Ծրագրի ավարտին դպրոցականները կմասնակցեն «Ամանորի 7 խորհուրդները» վիճակահանությանը։

Կրթական ծրագրին կարող են մասնակցել 12-16 տարեկան դպրոցականները։ Ծրագրի տևողությունը 60 րոպե է։ Մանրամասների համար զանգահարել 010543463 հեռախոսահամարով։