Սիրով հրավիրում ենք մասնակցելու 20-րդ դարի ամերիկահայ անվանի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը․
ժամը 15։00-ին ԳԱԹ ժամանակավոր ցուցասրահում կբացվի «Մամուլյաններ» խորագրով ցուցադրությունը, որին կհաջորդի Արծվի Բախչինյանի «Ռուբեն Մամուլյան․ արվեստագետը և հայը» գրքի շնորհանդեսը։


Մուտքն ազատ է։
Արձակագիր, պատմաբան,  հրապակախոս Սմբատ Բյուրատի 160-ամյա հոբեյանի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը մարտի 3-ին, ժամը 16:00-ին սիրով հրավիրում է մասնակցելու Բյուրատի «Բանաստեղծութիւններ եւ պոեմներ» երկերի ժողովածուի շնորհանդեսին։

Միջոցառումը կմեկնարկի «Սմբատ Բյուրատ-160» տեսաֆիլմի ցուցադրությամբ, որին կհաջորդեն Սմբատ Բյուրատի կենսարգությունը, գրական ու հասարակական գործունեությունը ամփոփ կներկայացնող զեկույցեր։ 

Շնորհանդեսին իրենց մասնակցությունը կբերեն նաև Ս Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի սաները՝  «Ծագե նոր օր» խորագրով միջոցառմամբ։


Մուտքն ազատ է։
Ս․ թ․ փետրվարի 10-ին ժամը 15։00-ին Գրականության և արվեստի թանգարանում կկայանա գրական ցերեկույթ՝ նվիրված «Հայաստան» հրատարակչության 100-ամյա հոբելյանին։

Հասցե՝ Արամի 1։
Մուտքն ազատ է։
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 13։00-ին, սիրով հրավիրում ենք բոլորին Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանին նվիրված «Մակագրված է՝ ՉԱՐԵՆՑ» խորագրով ցուցադրության բացմանը։
Իսկ արդեն ժամը 13։30-ին, թանգարանի կոմիտասյան դահլիճում, կկայանա Գրականության և արվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին նվիրված «ՁԱՅՆ ՄԵԾԱՑ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Մուտքն ազատ է։

Այս տարի լրանում է ականավոր լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի 145-ամյա հոբելյանը։ 

 

Գրականության և արվեստի թանգարանում ս․թ․ դեկտեմբերի 21-ին, ժամը 14։30-ին կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված մեծանուն լեզվաբանին։


Կներկայացվեն նամակներ, աշխատությունների ինքնագրեր, լուսանկարներ և անձնական իրեր Աճառյանի արխիվից։ Կցուցադրվի Հր. Աճառյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված տեսանյութ, որտեղ տեղ են գտել բացառիկ կադրեր մեծանուն լեզվաբանի մասնակցությամբ։

Մուտքն ազատ է։