Գրականության և արվեստի թանգարանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համատեղ հրավիրում են ռեժիսոր, սցենարիստ, ժողովրդական արտիստ Լաերտ Վաղարշյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 19։00-ին մեծանուն կոմպոզիտորի տուն-թանգարանում։


Մուտքն ազատ է։
Գրականության և արվեստի թանգարանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախրարության աջակցությամբ ս․թ․ նոյեմբերի 3-ին, ժամը 14։00-ին կազմակերպում է հայ մեծանուն դիրիժոր և մանկավարժ Կոստանտին Սարաջևի 145-ամյա հոբելյանին նվիրված «Սարաջևյան ընթերցումներ» խորագրով գիտաժողով և ցուցադրության բացում։


Մուտքն ազատ է։
Հոկտեմբերի 14, ժամը 15:00-ին սիրով հրավիրում ենք Գրականության և արվեստի թանգարան՝ մասնակցելու «Նիկոլայ Զաբոլոցկին եվ նրա վերջին պոեմը» խորագրով դասախոսությանը․ բանախոս՝ Ռիտա Հարությունյան


Մուտքն ազատ է։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Միքայել Շաթիրյանի 《Արծաթե դար》 գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 15։00, Գրականության և արվեստի թանգարանում։


Բանախոսներ՝ Նինա Հայրապետյան, Հասմիկ Շաթիրյան

Մուտքն ազատ է։

Սիրով հրավիրում ենք Ձեզ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Դարից երկար» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 11-ին, ժ. 17:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:


Հասցե՝ Երևան, Արշակունյաց 28