Գրականության և արվեստի թանգարանում մարտի 23-ին, ժամը 14:00-ին, Հայաստանում ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում, կբացվի ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանին և նրա խմբին նվիրված ցուցադրություն. կներկայացվեն նամակներ, լուսանկարներ, կինոսցենարներ և այլ արխիվային նյութերով: Միջոցառմանը կցուցադրվի ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Լաերտ Վաղարշյանի <<Այսօր արևոտ օր է>> գրքի համանուն վավերագրական կինոնկարը՝ նվիրված մանուշյանցիներին: Ֆիլմի վերաբելյալ ներածական խոսոքվ հանդես կգա կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը։

Մուտքն ազատ է։
Մարտի 18-ին, ժամը 15։00-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» գրքի շնորհանդեսը։

Գրքում զետեղված են հայ և օտարզգի կինոգործիչներ Գրիգոր Չախիրյանի, Հենրիկ Մալյանի, Վերկիո Աջափարիձեի, Բորիս Սովերի և այլոց հուշերը ականավոր կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին։


Մուտքն ազատ է։
Սիրելի հետևորդներ,

Գրականության և արվեստի թանգարանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում՝ փետրվարի 19-ին, ժամը 11։00-16։00 իրականացնելու է «Մուտքը՝ գրքով» ակցիան։
Այդ օրը բոլոր այցելուները կարող են տոմսի փոխարեն թանգարան մուտք գործել գրքով։ Գրականության և արվեստի թանգարանը բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գրքերին կավելացնի թանգարանի հրատարակություններից ևս և ամբողջը կնվիրաբերի մանուկների խնամքով զբաղվող կենտրոններից մեկին։

Սիրով սպասում ենք․․․

Մարտի 1-ին, ժամը՝ 15։00-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա հոլանդական «Black Swan»- կվինտետի և քամանչահար Հակոբ Խալաթյանի համատեղ համերգը։

Համերգային ծրագրում կհնչեն հայկական աշուղական երգեր, կոմպոզիտորներ Խաչատուր Ավետիսյանի, Ծովակ Համբարձումյանի ստեղծագործություններից, հոլանդական ժողովրդական երգեր և այլն։

Մասնակիցներ՝ Իվո Բոսվայկ ( կիթառ ), Շյուրթ Բակկեռ ( կիթառ ), Մարոլայն Սպրենջերս ( երգ, դհոլ ), Հակոբ Խալաթյան ( քամանչա )

 

Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք․․․

Ս․թ․ փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Գրականության և արվեստի թանգարանում կբացվի «Հոբելյարը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված անվանի գրող, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 165-ամյակին։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Շիրվանզադեի գրական և ստեղծագործական գործունեության տարբեր տարիների հոբելյանական միջոցառումների հրավիատոմսեր, ուղերձներ, արխիվային լուսանկաներ, նամակներ և այլն։


Սիրով սպասում ենք բոլորիդ։

Հասցե՝ Արամի 1